Ամերիկյան հատուկ ծառայությունները կարծում են, որ Իրանի նոր Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամանեին ավելի շատ է հետաքրքրված միջուկային զենքով, քան նրա հայրը՝ հանգուցյալ «Ռահբար» Ալի Խամենեին։
Ինչպես գրում է The New York Times-ը, վկայակոչելով հատուկ ծառայությունների տրամադրված տվյալների հետ ծանոթ պաշտոնյաների փոխանցած տեղեկություններին, ի տարբերություն Ալի Խամենեիի, Մոջթաբա Խամենեին ավելի հավակնոտ է։ Նրա կառավարությունն էլ ավելի պահպանողական է։
Հոդվածում ասվում է, որ ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Իրանը ուրանի հարստացման իր ցենտրիֆուգների մի մասը տեղափոխել է «Փիքեքս-Մաունթինի» օբյեկտ, որը լավ ամրացված ստորգետնյա համալիր է եւ գտնվում է Իրանի կենտրոնում։ Այն պաշտպանվում է նաեւ ցամաքային զորքերի կողմից՝ դիմագրավելու համար հնարավոր ցամաքային գործողությունները։ Դա, ըստ ամերիկյան կողմի, վկայում է այն մասին, որ Թեհրանը ցանկանում է պահպանել ուրան հարստացնելու իր հնարավորությունները։ Բացի այդ, միջուկային ծրագրի մյուս բաղադրիչները, ներառյալ նաեւ՝ բարձր հարստացվածության մակարդակի ուրանը, մնում է անձեռնմխելի։

Բաց մի թողեք
Եվրոպան բարձր գին կվճարի իր արարքների համար․ Դոնալդ Թրամփ
Հիտլերի ծննդավայրում խոշոր գտածո. ոսկորը տանում է դեպի զանգվածային գերեզմաններ
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գլխավոր դատախազը հեռացվել է պաշտոնից սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով