30/12/2025

Wizz Air–ը չվերթեր կգործարկի Բրատիսլավա – Երևան – Բրատիսլավա երթուղով. Լուսանկար

Wizz Air ավիաընկերությունը 2026թ. հունվարի 13-ից գործարկելու է Բրատիսլավա – Երևան- Բրատիսլավա երթուղով չվերթերը:

Այս մասին հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ:

Հիշեցնենք` ավիաընկերությունը սեպտեմբերի 30-ից արդեն չվերթեր է իրականացնում նաև Գյումրի– Լառնակա (Կիպրոս) ուղղությամբ։