«Այսօրվանից մեկնարկելու է ԱԺ հերթական քառօրյան:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրենսդիրները Բարձրագույն դատական խորհրդի անդամ են ընտրելու: ԱԺ ՔՊ Խմբակցությունը որոշում է կայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղերում առաջադրել Աշոտ Հայրապետյանի, Արմենուհի Հարությունյանի եւ Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները:
Այսօր կներկայացվեն թեկնածուները, ու թերեւս միայն ՔՊ-ականները կընտրեն ԲԴԽ խորհրդի անդամին: ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ խմբակցությունում դեռեւս չեն կողմնորոշվել, թե ում են ընտրելու: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ որոշել են լսել, հետո կրկին հավաքվել եւ որոշում կայացնել:
Նշենք, որ Արմենուհի Հարությունյանը արդարադատության նախկին փոխնախարարն է եղել, որը, Սրբուհի Գալյանի նախարար դառնալուց հետո, անմիջապես պաշտոնանկ արվեց: Նախարարը չէր ցանկացել Հարությունյանի հետ աշխատել: Անահիտ Աբրահամյանը նույնպես աշխատել է արդարադատության նախարարությունում:
Ինչ վերաբերում է Աշոտ Հայրապետյանին, ապա նրա մասին շատ քիչ են տեղեկությունները, միայն հայտնի է, որ նա ակտիվ մասնակցել է ընդդիմադիրների բողոքի ակցիաներին»։






Բաց մի թողեք
Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելը հաստատող ԱԱԾ-ն պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցանկը
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է