Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է:
Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշումն ընդունվել է 1949 թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի կողմից: Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին, և այդ ժամանակից ի վեր նշվում է ամեն տարի։
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա ծագումը սկսվում է 1925 թվականից, երբ տարբեր երկրների ներկայացուցիչներ հավաքվեցին Շվեյցարիայի Ժնև քաղաքում՝ առաջին Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսի համար։
Այս համաժողովից հետո աշխարհի մի շարք կառավարություններ մեկ օր նշանակեցին որպես Երեխաների օր՝ կարևորելու երեխաների խնդիրները։ Հետպատերազմյան տարիներին ամբողջ աշխարհի երեխաների առողջության և բարեկեցության մասին հոգ տանելը շատ կարևոր էր։
Պատերազմի ժամանակ նրանցից շատերը կորցրել էին իրենց հարազատներին, մնացել որբ: Հենց 1949-ին թվականին Փարիզում ընթացող կանանց կոնֆերանսի ներկայացուցիչները կոչ արեցին բոլոր մարդկանց՝ պայքարել հանուն խաղաղության։
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։
Տոնը ավանդաբար նշվում է հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ։






Բաց մի թողեք
11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը
Նոր տարվա դրամական ծես. պարզ դափնու տերևի կյանքի հնարք
Թող թատրոնը շարունակի ապրել, զարգանալ և միավորել մեզ բոլորիս․ Սուրեն Շահվերդյան