ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել այսօրվա ընդդիմությանը։
«Այսօրվա ընդդիմությունը մեր Աստծո պարգևն է, ես շնորհակալ եմ այսօրվա ընդդիմությանն իրենց գոյության, իրենց աշխատանքի համար»,- լրագրողների հետ զրույցում նշել է նա։
Սիմոնյանը վստահ է՝ եթե իրենք հնարեին, թե որը կլիներ իրենց համար ամենահարմար ընդդիմությունը, դժվար թե ավելի լավ ընդդիմություն լիներ։
Դիտարկմանը՝ կարո՞ղ է ինքն է հնարել, ԱԺ նախագահն արձագանքել է. «Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կհամաձայնեին, որ մենք իրենց հնարեինք»։
Հարցին՝ իսկ Բագրատ Սրբազանը, նա ընդգծել է․ «Վա՜յ, վա՜յ, ես մի այլ կարգի վայելում եմ այն ամենը, ինչը տեղի է ունենում։ Բագրատ սրբազանը մնալու է փողոցում ու շատ երկար շրջելու է։ Չգիտեմ՝ ինչով է ավարտվելու, բայց ես մեծ հաճույք եմ ստանում»։






Բաց մի թողեք
Մեր հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի. Քրիստինա Քվին
Արարատ Միրզոյանը հայտնել է՝ երբ կմեկնարկի TRIPP-ի շինարարությունը
ՆԳՆ հարթակով ցանկացած վայրից ու ցանկացած ժամի հնարավոր է կատարել մեքենայի վաճառք և գրանցում մի քանի րոպեում