Դատարանը Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչեց։
Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել ընդդիմադիր ելույթների համար։ Նա մեղադրվում է իշխանության զավթման կոչի համար։ Պաշտպանական կողմը սա որակում է որպես քաղաքական հետպնդում։
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ակնհայտ շինծու մեղադրանքներով մեղավոր ճանաչելու դատարանի այսօրվա վերդիկտը լրջագույն հարված հասցրեց Հայաստանում արդարադատությանը և արդարադատության մարմինների հեղինակությանը:
Երկրում շարունակ սերմանվող ատելության և բռնաճնշումների պայմաններում կայացված ամոթալի այս դատական ակտը հերթական անգամ հաստատեց, որ ՀՀ-ում դատաիրավական համակարգն ամբողջությամբ կախվածության մեջ է քաղաքական իշխանության կամքից։
Ցավալի է արձանագրել, որ հայրենի մեր երկրում արդարադատությունն ընտրողական է և կամայական որոշումներով անթաքույց ծառայեցվում է քաղաքական քինախնդրությանը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է ապօրինի այս գործընթացը և օրենքով սահմանված բոլոր հնարավորություններն օգտագործելու է՝ հասնելու Միքայել արքեպիսկոպոսի հանդեպ արդարության վերականգնմանը:
Աղոթում ենք, որ Տերը զորացնի, ամուր ու անկոտրում պահի Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսներին, ազգային մեծանուն բարերար տիար Սամվել Կարապետյանին և ազատությունից ապօրինաբար զրկված բոլոր անձանց։
«Արդար է Տերը, արդարություն է սիրում, ճշմարտությանն է նայում երեսը Նրա» (Սաղմ.10․8)»»։






Բաց մի թողեք
Դեկտեմբերի 30-ի աստղագուշակ․ Մի շտապեք որոշումներ կայացնել, նույնիսկ եթե թվում է, թե պետք է արագ գործեք
Կարևոր է Վրաստան մեկնողների համար. փոփոխությունը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից
Ցեղասպանություն վերապրած ազգը չի կարող իրեն թույլ տալ որևէ ձևով կրկնել իր պատմական ոչնչացման մեխանիզմները