29/12/2025

Դիջեյ Էդոն Փաշինյանին առաջարկում է նախկին նախագահներին բանավեճի բերման ենթարկել … Վարդուշը Մարգուշին կասեր՝ դրան մի լավ ցեխը կոխիր․․․

ԱԺ-ում՝ կառավարության հարց ու պատասխանի ժամին, ՔՊ-ական պատգամավոր Էդվարդ Աղաջանյանը, հանրությանը ավելի հայտնի որպես Դիջեյ Էդո, դիմում է Փաշինյանին՝

Հրապարակ թերթը գրել է․ «Պարո՛ն վարչապետ, հնարավո՞ր չէ երկու չընտրված նախագահներին սանկցիայի, բերման ենթարկել, որովհետև նրանք չեն ուզում մասնակցել Ձեր հետ բանավեճի…»

Բոլորն էլ գիտեն՝ հարցերն իրականում Փաշինյանն է գրում՝ հերթով բաժանելով պատգամավորներին, որ «բան ասեն»։
Հարցերի անտակտության մեջ էլ նրա սեփական բառապաշարն է՝ կոպիտ, ինքնահաստատվող, կիսատ-պռատ մտքերով։

Փաշինյանը, ինչպես միշտ, նախ մի լավ ցեխ է շպրտում երկու նախագահների վրա, հետո՝ երբ ներսի չարությունից մի քիչ թեթևանում է, ներդաշնակ միամտությամբ ասում է.
«Այդ հարցով պետք է դիմեք Վենետիկի հանձնաժողովին կամ Ազգային ժողովին…»

Թատրոնն ավարտվում է, երաժշտությունը մարում։

Սա  «հարց ու պատասխանի ժամ» չէ, այլ լիարժեք ՔՊ-շոու, որտեղ սցենարը գրել է Փաշինյանը, դիջեյը՝ միայն պլեյ է անում։

Սա ոչ թե «ԱԺ կառավարություն հարց ու պատասխանի ժամ» է, այլ պարզապես՝ «Կենցաղային զրույց. Դիջեյ Էդոն Նիկոլին ասում է՝ նախագահներին բերման ենթարկեք… ոնց որ Վարդուշը Մարգուշին կասեր՝ դրան մի լավ ցեխը կոխիր․․․»։