29/12/2025

Թույլ առաջնորդը մոտեցնում է վտանգը մեր տներին: Ուժեղ առաջնորդը բերում է երաշխավորված խաղաղություն

Մեր հասարակությունում կա մի հատված, որը մտածում է, թե Փաշինյանը բերում է խաղաղություն թուրքերի հետ, իսկ մենք պայքար:

Եվ հոգնած լինելով պայքարից լուծում է փնտրում Փաշինյանի առաջարկած «գեղեցիկ»,  բայց անիրական նկարի մեջ:

Հարգելինե՜րս, բառացիորեն 5 օր առաջ Ադրբեջանը բացել է «Երևանի ադրբեջանական թատրոն»:

«Իրևանի», «ադրբեջանական» «թատրոն»… 3 բառ, որոնցից ոչ մեկը մյուսի հետ կապ չունի:

Նրանք Երևանում բնակեցվելու և երկիրը խառնելու ծրագիր ունեն, ինչը միայն կույրը չի տեսնում:
Փաշինյանի ադրբեջանցիների առաջին խումբն ընդունելու մասին հայտարարությունը, հավանաբար, կսկսվի այսպես.

«Մենք պետք է մեզ հարց տանք այդ մարդիկ այստեղ ապրե՞լ են, թե՞ ոչ։ Եթե ապրել են, ունե՞ն իրավունք, թե՞` ոչ։ Չէ՞ որ նրանք էլ ունեն միջազգային իրավունքներ: Խաղաղ ապրելու համար մենք պետք է սովորենք կողք կողքի և … »։

Թույլ առաջնորդը մոտեցնում է վտանգը մեր տներին: Ուժեղ առաջնորդը բերում է երաշխավորված խաղաղություն: