25/01/2026

Իրանը մտադիր չէ բանակցել սովորական սպառազինությունների, այդ թվում նաեւ՝ հրթիռային ծրագրի հարցով

Իրանը մտադիր չէ բանակցել սովորական սպառազինությունների, այդ թվում նաեւ՝ հրթիռային ծրագրի հարցով։ Այս մասին հայտարարել են իրանական բարձրաստիճան շրջանակներից։

«Մենք չենք բանակցի ոչ մի հարցով, որը վերաբերվում է կոնվենցիոնալ սպառազինություններին, այդ թվում նաեւ՝ հրթիռներին։ Դա այն է, որով չենք կարող ռիսկի դիմել»,- ասված է հայտարարությունում։

Սրա հետ մեկտեղ՝ Թեհրանը պատրաստ է քննարկել այն պայմանները, որոնք կերաշխավորեին Իսլամական Հանրապետության խաղաղ ատոմային ծրագիրըէ պահպանելով Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը։

Բանակցությունների առարկա կարող է լինել միակողմանի սանկցիոն ճնշման տեսքով Իրանի դեմ իրականացվող ահաբեկչությունը։ Թեհրանից հավաստիացրել են, որ չեն բանակցի այնպիսի հարցերի շուրջ, որոնք ի սկզբանե դատապարտված են ձախողման եւ կարող են պատճառ դառնալ նոր պատերազմի։