Ազգային ժողովում նախատեսված էր քննարկել այն օրենսդրական առաջարկը, որը նախատեսում էր հնարավորություն ստեղծել՝ գումարի դիմաց ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Սակայն այս նախաձեռնության քննարկումը չեղարկվեց՝ առանց հստակ պատճառաբանության։
Ըստ հասանելի տեղեկությունների, նախագիծը դեռ պետք է ենթարկվի լրացուցիչ վերանայումների, որոնցից հետո միայն կվերադառնա ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի օրակարգ։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը տարակուսանքով արձագանքեց քննարկման չեղարկմանը՝ ընդգծելով, որ Պաշտպանության նախարարն արդեն իսկ ներկայանում էր նիստին։
Նա համոզված է, որ հանրության շրջանում լուրջ դժգոհություն կա նախաձեռնության նկատմամբ, և ընդգծեց՝ իրենք շարունակելու են պայքարել, որպեսզի նման նախագիծ ընդհանրապես դուրս մնա երկրի օրակարգից։
Իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով հանդես է գալիս նախագծի հեղինակությամբ, վստահ է, որ նախաձեռնությունը լայն հանրային աջակցություն ունի։ Նրա խոսքով՝ բազմաթիվ քաղաքացիներ սպասում են օրենքի ընդունմանը, քանի որ այն կարող է նպաստել արտագաղթի նվազեցմանը և ներգաղթի խթանմանը։
Սարգսյանը ցավում է, որ քննարկումը հետաձգվեց, բայց հույս ունի, որ առաջիկա զորակոչից առաջ նախագիծը կընդունվի ԱԺ-ում՝ երկու ընթերցումներով։






Բաց մի թողեք
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 5:4 հաշվով հաղթել է Չեխիայի ընտրանուն
Թրամփը շնորհակալություն է հայտնել Ալիեւին և Փաշինյանին, ԱՄՆ փոխնախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Երևանում բախվել են Երևան-Մասիս երթուղին սպասարկող ավտոբուսն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան տուժածներ․ Լուսանկար