ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել։
Նա նշել է, որ առաջիկա երկու օրերի ընթացքում կարող է հայտարարություն արվել։
«Մենք Իրանի հետ շատ արդյունավետ բանակցություններ ենք ունեցել»,- ասել է Թրամփը Նյու Ջերսիում իր գոլֆի ակումբում։
Թրամփը ընդգծել է, որ շաբաթ և կիրակի օրերին տեղի ունեցած բանակցություններում «լուրջ առաջընթաց» է արձանագրվել։
«Սպասենք տեսնենք, թե ինչ կլինի, բայց կարծում եմ՝ Իրանի հետ կապված լավ նորություններ կունենանք»,- հավելել է նա։






Բաց մի թողեք
ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմ է․ Լուսանկար
Իրանը մտադիր չէ բանակցել սովորական սպառազինությունների, այդ թվում նաեւ՝ հրթիռային ծրագրի հարցով
Ալի Խամենեին տեղափոխվել է հատուկ ստորգետնյա ապաստարան՝ բունկեր