Էրդողանական վարչախմբին մոտ կանգնած «Ենի Շաֆաք» թուրքական պարբերականը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Սիրիայի հյուսիսարևելյան քրդաբնակ շրջանները վերահսկող և թուրքամետ ուժերի հետ մարտնչող փաստացիորեն «Քրդստանի բանվորական կուսակցության» սիրիական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության միավորներին» Իրանը փոխանցել է 1500 ԱԹՍ և ՀՕՊ համակարգեր:
Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը․ «Եթե այս լուրը ճիշտ է, ապա ակնհայտ է, որ հակաթուրքական ուղղվածություն ունեցող քուրդ-իրանական փոխգործակցությունը Սիրիայի տարածքում աստիճանաբար դառնում է իրականություն։ Սա նշանակում է, որ հետասադյան Սիրիայի համար փաստացի պատասխանատվություն ստանձնած էրդողանական վարչախումբը, պատկերավոր ասած, արդեն իսկ ստանում է սիրիական «ճահճի» առաջին մասնաբաժինը՝ «ճահիճ», որն առնվազն քրդական հիմնախնդրի մասով լայն հնարավորություններ ունի ընդարձակվելու դեպի Թուրքիայի խորքեր»։






Բաց մի թողեք
Թունավոր գրասենյակը․ Ինչպես է Սփյուռքի գործերի պատասխանատուն շարունակում թույն սրսկել․ Ճինպաշյան
Ստիպված եմ դիմել զգոնության կոչով․ Արշակ Սադոյան
Հայաստանի վարչապետի բռնաճնշումները մտահոգիչ են բոլոր քրիստոնյաների համար. Դենի Քրյուգեր