Գյումրիում նախընտրական ամփոփիչ հանրահավաք է հրավիրել քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ, մի շարք քրեական գործերով անցնող Վարդան Ղուկասյանը:
Նրա հանրահավաքն ընթացել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում: Ղուկասյանի պաթետիկ ելույթի ժամանակ սկսել են երկար ու տևական ղողանջել եկեղեցու զանգերը, որոնք նա սկզբում որակել է որպես «վերևից տրված նշան», իսկ քիչ անց՝ ասել.
«Էս կարողա՞ մեր եպիսկոպոսն էլ է դարձել նրանցից՝ ոստիկան, իրենք են երկար ազդանշան տալիս: Մեկդ վարդապետին ասեք՝ անջատի: Տղեք, գնացեք, ասեք»:
Ղուկասյանը նաև մի քանի անգամ կրկնել է, որ ինքը «հավատացյալ տղա է» ու խաչակնքվելով հավելել՝ «գիտեք՝ ինչ բան է խաչակնքվել ու ասել՝ խաչն ու Ավետարանը վկա:
Գյումրու նախկին քաղաքապետը եկեղեցու ներսում ևս քարոզչություն է արել, ծնկաչոք աղոթել, ելույթում էլ չի մոռացել կրկնել՝ ինքը գործ տվող չէ ու նախընտրում է դաստիարակել, ոչ թե գործ տալ:






Բաց մի թողեք
Դատախազությունից ստացել եմ ծանուցում՝ ինձ, իմ հարազատներին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման մասին
Սամվել Կարապետյանին արգելվել է հանդես գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով
Արման Ծառուկյանի և Շարա Բուլետի մենամարտն ավարտվեց ոչ-ոքի. Լուսանկարներ