ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել այն հնարավորությունը, որ «Խաղաղության խորհուրդը» կարող է փոխարինել Միավորված ազգերի կազմակերպությանը։
«Հնարավոր է։ Այսինքն՝ ՄԱԿ-ը պարզապես այդքան էլ օգտակար չի եղել։ Ես ՄԱԿ-ի ներուժի մեծ կողմնակից եմ, բայց այն երբեք չի իրականացրել այդ ներուժը։ ՄԱԿ-ը պետք է լուծեր իմ լուծած բոլոր պատերազմները»,- ասել է Թրամփը։
«Ես երբեք նրանց չեմ դիմել։ Նույնիսկ մտքովս չի անցել դիմել նրանց։ Նրանք պետք է կարողանան լուծել այդ պատերազմները։ Ես կարծում եմ, որ ՄԱԿ-ին պետք է թույլ տրվի շարունակել գոյություն ունենալ, քանի որ դրա ներուժը շատ մեծ է», – ասել Թրամփը, երբ հարցրել են, թե արդյոք «Խաղաղության խորհուրդը» կարող է փոխարինել ՄԱԿ-ին։






Բաց մի թողեք
ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմ է․ Լուսանկար
Իրանը մտադիր չէ բանակցել սովորական սպառազինությունների, այդ թվում նաեւ՝ հրթիռային ծրագրի հարցով
Ալի Խամենեին տեղափոխվել է հատուկ ստորգետնյա ապաստարան՝ բունկեր