Նիկոլ Փաշինյանը 3 սրբազաններով չի բավարարվում, տեղեկացանք, որ քննչականը ամռանը 3-4 վարույթ է հարուցել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսի նկատմամբ, եւ նրան շարունակ հարցաքննությունների են կանչում, իսկ նա, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հրաժարվում է ցուցմունք տալ:
«Հրապարակ» թերթը գրում է․ Մեր հարցին, թե ինչում են նրան մեղադրում, ասացին․ «Մնում է Խորեն Մուրադբեկյանի սպանության մեջ մեղադրեն»: Իսկ Մուրադբեկյանը սպանվել է 1938-ին։
Արշակ սրբազանին մեղադրում են սպանության, ապօրինի զենքի, հանցաշխարհի հետ կապի, փողեր լվանալու մեջ: Բոլորը կառուցված են կարգալույծ հոգեւորականների կամ ֆեյք «Հարություն վարդապետի» տարածած տեղեկությունների հիման վրա:
Այս «վարդապետը» նաեւ լրատվամիջոցներին է իր «բացահայտումներն» ուղարկում: Մեզ հատկապես հետաքրքրեց սպանության մեղադրանքը: Պարզվեց` ըստ ցուցմունքների, Արշակ սրբազանը «թունավորելով սպանել է Գարեգին Ա կաթողիկոսին»:
Հիշեցնենք, որ Գարեգին Ա-ն ձայնալարերի քաղցկեղ ուներ, տեւական ժամանակ հիվանդ էր եւ մահացել է 1999 թ․ հունիսին:






Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել