Երեկ, նոյեմբերի 28-ին, ժամը 18։50-ին հիվանդանոց է բերվել 1 քաղաքացի` 43-ամյա Ի.Դ.-ն՝ հրազենային վիրավորումով, ծանր վիճակում։
Այս պահին գտնվում է վիրահատարանում։ Լրատվամիջոցներին հայտնել են «Միքայելյան» բժշկական կենտրոնից։
Ժամը 18։50-ի սահմաններում քաղաքացիական ավտոմեքենայով «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» է տեղափոխվել հրազենային վնասվածքներով մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները, որտեղ բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Այս պահին քրեական ոստիկանները պարզում են, թե ովքեր և ինչ մակնիշի ավտոմեքենայով և որտեղից են վիրավորին տեղափոխել հիվանդանոց։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Մանումենտցի Դավիթիկ» մականվամբ 42-ամյա Դավիթ Իսպիրյանն է և կան տեղեկություններ, որ ևս մեկ հոգի նշված միջադեպի հետևանքով տեղափոխվել է մայրաքաղաքի այլ հիվանդանոց։ Այդ տեղեկությունը քրեական ոստիկանները նույնպես պարզում են։






Բաց մի թողեք
Գերատեսչություններում շատերը նեղացել են ու անգամ բոյկոտել տարեվերջյան փարթիները
Տեսալուսանկարահանող տեխնիկական միջոցներ են տեղադրվել․ ՆԳՆ
Կարևոր է Վրաստան մեկնողների համար. փոփոխությունը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից