ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․
«Նիկոլ Փաշինյանին բանավեճից առաջ մի քիչ պարապացնեմ:
Նիկոլ, էդ որ գրել ես` «Բա որ ես եմ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել, բա 2018–ի դրությամբ ՀՀ 18 տարեկան զինվորը ի՞նչ գործ ուներ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս», չես մտածել, ի՞նչ ա ստացվում:
Եթե ասածդ ճիշտ ա, և դու, 2018 թվականին Հայաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար դառնալուց հետո էդ զինվորներին անմիջապես հետ չես քաշել Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս, ստացվում ա, որ երկուսուկես տարի զբաղվել ես միջազգային իրավունքի խախտումով, հարևան երկրի օկուպացիայով, ինչի համար պետք է փտես լավագույն դեպքում Հաագայի տրիբունալի բանտում, իսկ վատագույն` Բաքվի բանտում»:






Բաց մի թողեք
Հայաստանյան իրականությունը՝ «The Times»-ի էջերում. Լուսանկար
Սիրելի հայրենակիցներ՝ մի խաբվեք, հարգելի իշխանություններ՝ մի խաբեք
Հենց դրա նմաններն են կազմում «մեծարգո վարչապետի» սոցիալական հենարանը․ Լուսանկար