Ծաղկաձորում տեղի էր ունեցել քառանիվի ինքնավթար։ Չորս ուղևորները տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ 16-ամյա 2 աղջիկներ մահացել էին։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 342 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչները պարզել են, որ այն վարել է Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Ալիկ Առաքելյանը։
Կողաշրջման հետևանքով «Հրազդան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 15-ամյա Վիկտորիա Մ․-ն, 15-ամյա Դիաննա Ա․-ն, 15-ամյա Ալեքսանդրա Ա․-ն և 15-ամյա Ալեքսանդրա Գ․-ն, որտեղ Ալեքսանդրա Ա․-ն և Ալեքսանդրա Գ․-ն գիտակցության չգալով մահացել են։
Կարճ ժամանակ անց ձեռնարկված օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում կվադրոցիկլը վարած Ա․ Առաքելյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից նրան ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Հիշեցնենք՝ կատարվածին անդրադարձել էր նաև Ներքին գործերի նախարարությունը՝ հերքելով, որ աղջիկները շրջանավարտներ են եղել:






Բաց մի թողեք
Զինված միջադեպ Գորիսում. նռնակի պայթյունի հետևանքով սպանվել են Առուշանյանի վարորդն ու ևս մեկ երիտասարդ
Հայաստանում Տելեգրամով կեղծ օղի են վաճառել ու բռնվել
Արտաշատ խոշորացված համայնքին կվերադարձվի Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյան գյուղի հողամասը