ՊՍԺ-ի և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ժոաու Նևեշը խոսել է իր ազգային թիմի 9:1 հաշվով հաղթանակի մասին Հայաստանի հավաքականի նկատմամբ՝ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի խաղում։
Այս հաղթանակից հետո Պորտուգալիայի հավաքականը ապահովեց իր տեղը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում։
Նևեշի խոսքով՝ այս խաղի բարձր հաշիվը ցուցիչ է թիմի հստակ և արդյունավետ խաղի։ «Գոլերի այդ քանակը ցույց է տալիս մեր թիմային աշխատանքի բարձր մակարդակը՝ թե՛ մարզումների ընթացքում, թե՛ խաղերում։ Նախորդ խաղերում մենք ստեղծել էինք շատ գոլային պահեր, որոնք չէինք կարողացել իրացնել, բայց այս անգամ ամեն ինչ հաջողվեց։ Սա առաջին անգամը չէր, որ մենք ստեղծում էինք այդքան պահեր, բայց առաջին անգամն էր, որ դրանք այդքան լավ իրացրինք»,– նշել է Ժոաու Նևեշը։







Բաց մի թողեք
Գերատեսչություններում շատերը նեղացել են ու անգամ բոյկոտել տարեվերջյան փարթիները
Իսրայելը կդադարի լինել տարածաշրջանի առաջատար երկիր, երբ Էրդողանը գործի ․․․
ՔՊ-ականներից ու ռուս ազնվական օրիորդներից