Դատախազը մայիսի 29-ին իրավասու դատարան է հանձնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ՝ մեղադրական եզրակացությամբ հաստատված քրեական վարույթի նյութերը:
Այս մասին հայտնել են դատախազությունից՝ մանրամասնելով. «Քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել նաև Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանին և գործարար Սամվել Մայրապետյանին:
Համաձայն Սերժ Սարգսյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով ներկայացված մեղադրանքի՝ վերջինս միջնորդավորված կերպով կաշառք է ստացել գործարար Սիլվա Համբարձումյանից՝ նրան պատկանած ընկերության օտարման գործարքին չխոչընդոտելու համար:
Կաշառքը ստացել է մաս-մաս՝ 2 միլիոն 660 հազար դոլարը՝ կանխիկ, 325 հազարը՝ անկանխիկ եղանակով»:
Ավելի վաղ հայտել էինք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է:






Բաց մի թողեք
Զինված միջադեպ Գորիսում. նռնակի պայթյունի հետևանքով սպանվել են Առուշանյանի վարորդն ու ևս մեկ երիտասարդ
Հայաստանում Տելեգրամով կեղծ օղի են վաճառել ու բռնվել
Արտաշատ խոշորացված համայնքին կվերադարձվի Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյան գյուղի հողամասը