Մեկ տարի առաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին տուգանել է 100 հազար դրամով՝ կապված նրա՝ ՔՊ վարչության նախագահ լինելու ընթացքում թույլ տրված վարչական իրավախախտման հետ։
Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ 2022-ին Սուրեն Պապիկյանի կողմից չի պահպանվել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 23–րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված՝ բոլոր դրամական վճարումներն անկանխիկ հաշվարկով կատարելու պահանջը և կուսակցության քարտային հաշվից կատարվել է 11 մլն 387 հազար դրամի կանխիկացումներ։
Տեղեկացանք, որ Պաշտպանության նախարարը 2024-ի վերջին դիմել է դատարան՝ հայց ներկայացնելով ընդդեմ ԿԿՀ-ի։
Պապիկյանը պահանջում է, որ «վարչական տույժ կիրառելու մասին» ԿԿՀ-ի որոշումը դատարանն անվավեր ճանաչի։ Հայցը 4 ամիս առաջ է ընդունվել վարույթ, քննվում է դատավոր Վարազդատ Միքաելյանի մոտ։ Քաղգործով 2 նախնական դատական նիստեր են եղել։






Բաց մի թողեք
Կրակել են Գյումրիում դաջվածքներ անող հայտնի տղամարդու աչքին
Իջևանում պարեկները «Mercedes»-ի վարորդի մոտ լիցքավnրված ինքնшձիգ են հայտնաբերել․ նա եղել է ոչ սթափ վիճակում
Խոշոր չափի խարդախության դեպք՝ Երևանում․ տուժածը հայտնի վաղամեռիկ քաղաքական գործչի կինն է