Հունվարի 22-ին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Վագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն, որն ընթացել է հարթ, առանց բարդությունների։
Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան։
«Շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է նախարարը։






Բաց մի թողեք
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 5:4 հաշվով հաղթել է Չեխիայի ընտրանուն
Թրամփը շնորհակալություն է հայտնել Ալիեւին և Փաշինյանին, ԱՄՆ փոխնախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Երևանում բախվել են Երևան-Մասիս երթուղին սպասարկող ավտոբուսն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան տուժածներ․ Լուսանկար