Իմպիչմենտի մասին առաջին անգամ հենց «Հայաստան» դաշինքը և նրա մաս կազմող քաղաքական ուժերն են արտահայտել, մեր գործունեության հիմնական նպատակներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանին իր իշխանությունից հեռացումն է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը. «Իրավական ու քաղաքական հիմքեր կան նրա հեռացման համար, բայց միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ իմպիչմենտը հենց այնպես՝ առանց հիմքերի չպետք է լինի: Դրա հիմքերը լուրջ հաշվարկների վրա են ձևավորված, և երկրորդը պետք է լինի ընդվզող ժողովրդի աջակցությունը, որպեսզի իմպիչմենտը կայանա, և կարողանան ազդեցություն գործել այն քաղաքական ուժի պատգամավորների վրա, որոնք պետք է վերջնականապես հաջողացնեն այդ իմպիչմենտը»:
Հարցին՝ իմպիչմենտի նախաձեռնության հեղինակները դա չե՞ն իմացել, Օհանյանը պատասխանեց, որ իմպիչմենտի համար պետք է 36 ձայն այդ գործընթացը սկսելու և նաև 54 պատգամավորների աջակցություն, ընդ որում՝ նաև ՔՊ-ից, որպեսզի այն հաջողությամբ ավարտվի, իսկ այս նախաձեռնության հեղինակները որևէ մի քաղաքական ուժ չեն ներկայացնում և նաև պատասխանատվություն չեն կրում:
Օհանյանը հավելեց՝ տարիների ընթացքում նաև փողոցային պայքարն է ցույց տվել, որ իրականում նաև դրսում ընդվզող ժողովրդի աջակցություն չեն կարող առանձին ապահովել:
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ իմպիչմենտի նպատակով փողոցում ստորագրահավաք նախաձեռնողները քաղաքական կուսակցություններ կամ շարժումներ չեն ներկայացնում և, ըստ էության, որևէ քաղաքական պատասխանատվություն չեն կրում իմպիչմենտի հավանական ձախողման և դրա հետևանքների համար։






Բաց մի թողեք
Ցինիզմը հենց այսպիսինը պետք է լինի` Լևոն Զուրաբյանն անդրադարձել է ՔՊ խնջույքին
Թույլ առաջնորդը մոտեցնում է վտանգը մեր տներին: Ուժեղ առաջնորդը բերում է երաշխավորված խաղաղություն
Նիկոլ Փաշինյանը հոգեզավա՞կ է, թե ուրացող․ Լևոն Զուրաբյան