Դեմոկրատականկուսակցության պատվիրակները հաստատել են ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում, հայտնում է CNN-ը։
Նրա օգտին քվեարկել է 4566 պատվիրակ: Քվեարկությունը տեղի է ունեցել օգոստոսի 20-ի երեկոյան Չիկագոյում կուսակցության համազգային համագումարում։
«Մեզ համար մեծ պատիվ է լինել ձեր թեկնածուները։ Այս արշավը հիմնված է ժողովրդի ուժի վրա, և միասին մենք նոր ուղի ենք կերտելու դեպի առաջ»,- հայտարարել է Հարիսը:
Քամալա Հարիսը և փոխնախագահի նրա թեկնածու, Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը դարձել էին Դեմոկրատական կուսակցության պաշտոնական թեկնածուները օգոստոսի սկզբին՝ առցանց քվեարկության ընթացքում ձայների մեծամասնություն ստանալուց հետո:
Դեմոկրատների ազգային համագումարը տեղի է ունենում օգոստոսի 19-22-ը Չիկագոյում։ Համագումարի վերջին օրը ելույթ կունենա Քամալա Հարիսը։






Բաց մի թողեք
Բացահայտում․ Հյուսիսային Կորեայի եւ Իրանի միջեւ գործում են գաղտնի կապեր
Դանիան հրաժեշտ է տալիս նամակների առաքմանը և փոստարկղերին. Լուսանկարներ
Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ. ի՞նչ է որոշվել