Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի անվանումն առաջացել է Ս. Հարությանը նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից:
Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ և արմավենու ճյուղեր սփռում Նրա առաջ:
Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձված Քրիստոսի՝ Վերին Երուսաղեմ մտնելու հիշատակն է, երբ Նրան ցնծությամբ դիմավորում էին հրեշտակները: Ավանդության համաձայն՝ մի հրեշտակ ամեն օր այցելում էր վիրապում բանտարկված Ս. Գրիգոր Լուսավորչին: Մի օր նա բացակայում է:
Հաջորդ օրը Ս. Գրիգորը, հարցնելով պատճառը, իմանում է, որ Համբարձման ժամանակ Հիսուս Քրիստոս անցել է հրեշտակների ինը դասերի միջով. ամեն տարի հրեշտակները տոնախմբում էին Տիրոջ Համբարձումը երկինք:
Լուսավորչին այցելող հրեշտակը չորրորդ դասից էր, և Համբարձման չորրորդ օրը հրեշտակների այդ դասի տոնախմբության հերթն էր:







Բաց մի թողեք
11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը
Նոր տարվա դրամական ծես. պարզ դափնու տերևի կյանքի հնարք
Թող թատրոնը շարունակի ապրել, զարգանալ և միավորել մեզ բոլորիս․ Սուրեն Շահվերդյան