Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 11:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոնից իրենց հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի «Վան» հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ստիկաններն ու պարեկները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկի բազմոցին բերանքսիվայր հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 65-ամյա Ռուստամ Հ.-ի դին։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։






Բաց մի թողեք
Քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրը մաhացել է, մարմինի վրա հայտնաբերվել է կրակnցի 3 հետք
Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև ժողովրդի հետ. Հաջիև
Վարդենիսում աղվեսը գյուղացու բակից գողացել է բադին․ Տեսանյութ