ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ Արթուր Վանեցյան քաղաքական գործիչ ո՛չ եղել է, ո՛չ կա, ո՛չ երբևիցե կլինի, և վստահ է՝ Վանեցյանն իր հնարովի կերպարն է:
Այս մասին նա խոսել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, երբ խոսել է, թե որ քաղաքական ուժին է համարում իրենց մրցակից:
«Դա շատ տրիվիալ է: Իրոք, դժվարանում եմ որևէ մեկի անունը տալ»,- ասել է նա և խնդրել լրագրողներն անուններ նշել, որ ինքը հերթով անդրադառնա այդ անուններին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ նա ասաց. «Ռոբերտ Քոչարյանի պարագայում ես մտածում եմ, որ ինքը կարող է քաշի մեզ, չդնի թեկնածությունը, էդ դեպքում պրոբլեմ կունենանք»:
Սերժ Սարգսյանի առնչությամբ Սիմոնյանն այլ կարծիք ունի:
«Սերժ Սարգսյանի պարագայում համարում եմ, որ ինքն ամեն ինչ անելու է, որ հանկարծ էնպես չստացվի, որ մենք էն վերջին րոպեին էլ, վերջին քարոզարշավի օրն էլ մեզ օգուտ տա և օգուտ բերի»:
Նա բավականին կոշտ գնահատական է տվել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին:
«Արթուր Վանեցյանը կա իրենց տանը, իր փոքր շրջապատում և այն մարդկանց շրջապատում, որոնք մտածում են՝ ոնց անեն, որ իր կողքը լինեն, որ մի քիչ փող տա իրենց կյանքը դասավորեն: Արթուր Վանեցյան քաղաքական գործիչ ո՛չ եղել է, ո՛չ կա, ո՛չ երբևիցե կլինի: Դա իմ հնարովի կերպարն է»,- ասել է նա:
Սիմոնյանը հավելել է, որ ժամանակին լավ հարաբերություններ է ունեցել Վանեցյանի հետ, բայց սխալվել է:
«Նա ապացուցեց, որ ես չարաչար սխալվում էի: Լավ կլինի բոլոր էն մարդիկ, որոնք մտածում են՝ ինքն իրենց ընկերն է մի հատ վերանայեն իրենց մոտեցումները, որովհետև պատեհ առիթի դեպքում էնքան բան կպատմեմ, որ մարդիկ կարող է իրեն փողոցում տեսնեն ու բարև չտան»:
Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան հանելու թեմա այս պահին չի քննարկվում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Նման խոսակցություններ մենք չենք ունեցել, որևէ նոր բան չեմ կարող ասել»,- նշել է նա։
Հարցին՝ արդյոք գործո՞ւմ է հայ-ռուսական համատեղ ՀՕՊ համակարգը, Սիմոնյանը պատասխանել է, որ տեղեկություն չունի, նման որևէ ինֆորմացիայի չի տիրապետում։
Խմբագրության կողմից․ Քաղաքական գործիչներին ինչ բնորոշում ուզում է տա ԱԺ նախագահը, սակայն ռուսական ռազմաբազայի դուրս բերմանն ըստ էության դեմ արտահայտվելը, վատ է, շատ վատ։






Բաց մի թողեք
Հայաստանի վարչապետի բռնաճնշումները մտահոգիչ են բոլոր քրիստոնյաների համար. Դենի Քրյուգեր
Նման մեթոդներով քաղաքական դաշտը «մաքրելը» չի կարող ապահովել …
Օրենք ընդունեք վարչապետի կամքը օրենքի աստիճան բարձրացնելու մասին․ Լևոն Ջավախյան