ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն արձագանքել է որդուն բանակից ազատելու վերաբերյալ լուրերին։
Ֆեսբուքյան իր էջում նա գրել է․ «Այսօր շատ կարևոր օրերից մեկն է մեր թիմի համար` ներկայացնելու ենք տարեկան կատարված աշխատանքները: Որոշ մարդիկ ինչ-որ տեղերից իմանալով, որ հենց այսօր է այդ օրը, փորձում են էմոցիոնալ «ճայթքումներ» առաջացնող հոդվածներով ազդել ընթացքի վրա:
Բայց ախր չեք կարող ցուցանիշները հետ պտտել, դրանք անփոփոխ են անցած տարվա համար։
Եվ առողջական վիճակով պայմանավորված տարկետումը բավական է շահարկեք տարին մի քանի անգամ պատվիրված թանկարժեք հոդվածներով, չհոգնեցի՞ք»։
Նշենք՝ մամուլում լուրեր են տարածվել, թե Լենա Նանուշյանի որդին ազատվել է զինծառայությունից՝ առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի լինելու հիմքով:






Բաց մի թողեք
Արժանապատիվ հայորդիները հետապնդվում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար
Սթափվե՛ք, քանզի ձեր հարվածները ոչ թե դուռն են վնասում, այլ ձեր սերունդների ապագա խաղաղությունն ու օրհնությունը
Իշխանությունը, որն այլևս ժողովրդի հետ ներքին կապ չունի, Կաթողիկոս ինչու պետք է ունենա