Դեկտեմբերի 20-ին դանակահարություն է տեղի ունեցել Արարատի համար 1 հիմնական դպրոցի հետնամասում, վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 14 տարեկան տղա։
Պարզվել է, որ վիճաբանության ժամանակ տղային դանակահարել է Արարատի մարզի 13-ամյա բնակիչը։
Ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքի արդյունքում երեխան ծնողների ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Վեդիի քննչական բաժին:
Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:






Բաց մի թողեք
Արտակարգ դեպք, Էջմիածնում 36-ամյա հարսը դա նակով hարվածել է սկեսրոջը և ամուսնուն, վերջինն էլ՝ կնոջը
Կալանավորվել է Մովսես Քարտաշյանը, ով է դատելու մյուսներին
Արայիկ Հարությունյանի գերեվարվելուց հետո դատավորը վարույթը կասեցրել է