Երգչուհի Իվետա Մուկուչյանն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում անդրադարձել է «Դեպի Եվրատեսիլ 2025»-ի մասնակիցներին:
«Ես հիացած եմ և շատ ուրախ եմ: Ողջունում եմ, որ վերջապես մենք ունենք արտակարգ, նոր ու թարմ արտիստներ մեր շուկայում: Եթե ուզում եք իսկական արտիստ տեսնել, ինձ համար միանշանակ Սիմոնն է:
Բեմի վրա այդ ազատությունը նա ճիշտ մատուցում է և ես նրան հավատում եմ ինչ էլ, որ նա բեմում անի:
Աթենայի կատարումն ինձ համար հիանալի էր, երգը ուժեղ չէր, բայց կատարումն ու մնացած ամեն ինչ իդեալական էր:
Շնորհավորում եմ Պարգին, վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Կարծում եմ՝ կախված է նրանից, թե մյուս երկրներն այս տարի ինչ երգեր են ներկայացնելու: Բայց նա ուժեղ արտիստ է, ուժեղ երգ է»,- նշել է Իվետա Մուկուչյանն ու կես լուրջ, կես կատակ հավելել, որ Հանրային հեռուստաընկերությունն իրեն այս տարի չի հրավիրել համերգին:
«Կարող էիք որպես հաղորդավար հրավիրել, կամ պարզապես հրավիրել ներկա գտնվելու, ես միևնույն է՝ այդ օրը զբաղված էի, չէի կարող գալ, բայց դուք պետք է հրավիրեիք»,- նշել է երգչուհին:






Բաց մի թողեք
Վահան Թեքեյանի և Լյուսիի «լռության սիրո երգը»․ Պատմվածք
Պարտադիր ընթերցանյութ ցնցումների դարաշրջանի համար. 13 գիրք, որոնք կօգնեն ձեզ գոյատևել 2026 թվականին
Ոչ թե ինչպես ապրել հեշտ, այլ՝ ինչպես ապրել արժանապատիվ․ Գարեգին Նժդեհն ու ես․ էսսե․ Այսօր նրա ծննդյան օրն է