ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը շնորհավորական ուղերձ է հղել Էներգետիկի օրվա առթիվ:
«Հարգելի՛ էներգետիկներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Էներգետիկի օրվա առթիվ:
Ձեր աշխատանքը կենսական նշանակություն ունի մեր երկրի տնտեսական և սոցիալական զարգացման համար: Այսօր, երբ աշխարհում էներգետիկ համակարգը կանգնած է բազմաթիվ նոր մարտահրավերների առաջ՝ Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում։
Ձեր կողմից ներդրված ջանքերն ու ավանդը մեծ կարևորություն ունեն, և վստահ եմ, որ Դուք կդիտարկեք էներգետիկ համակարգի բոլոր խնդիրները՝ ապահովելով բարձր արդյունավետություն և կայունություն: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ։
Մաղթում եմ, որ առաջիկայում էլ շարունակեք վստահ քայլերով ընթանալ դեպի նոր հաջողություններ, որոնք կնպաստեն ինչպես ձեր մասնագիտական աճին, այնպես էլ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ոլորտի զարգացմանը»:






Բաց մի թողեք
Մեր հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի. Քրիստինա Քվին
Արարատ Միրզոյանը հայտնել է՝ երբ կմեկնարկի TRIPP-ի շինարարությունը
ՆԳՆ հարթակով ցանկացած վայրից ու ցանկացած ժամի հնարավոր է կատարել մեքենայի վաճառք և գրանցում մի քանի րոպեում