30/12/2025

Ենթակայանի տարածքում հայտնաբերվել է 23-ամյա աշխատակցի դին

Սեպտեմբերի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

ժամը 16։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Նաիրիտ» գործարանի տարածքում գտնվող Նաիրիտ 35/6 ենթակայանում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը պատկանող վայրում դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված վայրում Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են Երևանի բնակիչ 23-ամյա Պարույր Հ․-ի դին։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ», հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկությունների, ՀԷՑ ընկերության կողմից տրամադրված բետոնե հենասյունը բարձրացնելու ժամանակ ամբարձիչի վրա ամրակը պոկվել է և հենասյունը ընկել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։