ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ինքնազգացողությունն այժմ լավ է կամ նույնիսկ ավելի լավ, քան երեք տասնամյակ առաջ: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ՝ ես հիանալի եմ դիմանում»,-ասել է 79-ամյա ամերիկացի առաջնորդը Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հաղորդավարի՝ ինքնազգացողության մասին հարցին։
«Ես ինձ նույն կերպ կամ նույնիսկ ավելի լավ եմ զգում, քան 30 տարի առաջ։ Ես իսկապես ինձ ավելի լավ եմ զգում, քան 30-40 տարի առաջ»,- ասել է նա։






Բաց մի թողեք
Սիրիայում կրկին թևածում է քաղաքացիական պատերազմի ուրվականը
Թուրքական երկնքում լիբիական ինքնաթիռը «արտաքին միջամտությա՞մբ» է խորտակվել
Իվանիշվիլին ազատվում է Միխայիլ Սահակաշվիլու «մռայլ ժամանակների ժառանգությունից»