30/12/2025

Երևանում տուն է այրվում, ժամանել են 4 մարտական հաշվարկ․ Լուսանկար

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12։09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղ փողոցի Որմնադիրներ հասցեում տուն է այրվում։

Այս մասին տեղեկացնում են Փրկարար ծառայությունից:

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը:

Երևանում տուն է այրվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ