ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է իրականացնել անօրինական միգրանտների զանգվածային արտաքսման ծրագիր, որը ներառում է արտակարգ դրություն և ռազմական ռեսուրսների օգտագործում:
Այս մասին Թրամփը գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում՝ հաստատելով Judicial Watch պահպանողական կազմակերպության ղեկավար Թոմ Ֆիթոնի ուղերձը, որը ավելի վաղ հայտարարել էր՝ Թրամփի վարչակազմը պատրաստվում է արտակարգ իրավիճակների և ռազմական միջոցների օգտագործմամբ արտաքսումներ իրականացնել:
Զանգվածային արտաքսումները դարձել են Թրամփի նախընտրական քարոզարշավի առանցքային թեմաներից մեկը: Իր առաջին պաշտոնավարման ընթացքում նա արդեն մտցրել էր արտակարգ դրություն՝ Պենտագոնի միջոցներն ուղղելու՝ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար:






Բաց մի թողեք
Բարեփոխումների ի՞նչ ուղեգիծ կընտի Թեհրանը
Եվրոպան պատրաստ է մինչև 15,000 զինվոր ուղարկել Ուկրաինա․ Welt
Լատվիան ավարտել է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին ցանկապատի կառուցումը․ Լուսանկար