Վինսենթ Վան Գոգի վերջին ստեղծագործության՝ «Ծառերի արմատները» նկարում պատկերված ծառերի արմատները դարձել են դատական վեճի պատճառ:
Դրանք 2020 թվականին հայտնաբերվել են Ֆրանսիայի Օվեր-սյուրխ-Ուազ գյուղում՝ Դոբինի փողոցի 48-րդ տան այգում։ Հենց այդտեղ է Վան Գոգն անցկացրել իր վերջին օրերը։
Հայտնաբերման պահից սկսած՝ այս վայրը դարձել է երկարատև վեճի պատճառ։ Տեղի հողատարածքի սեփականատերերը՝ Ժան-Ֆրանսուա և Էլեն Սերլենժեն, և Օվեր համայնքի քաղաքապետ Իզաբել Մեզյեն տարաձայնությունների մեջ էին։ Ի վերջո, դատարանը վճիռ է կայացրել հօգուտ Սերլենժե զույգի, և հողի սեփականության իրավունքը պահպանվել է :
2020 թվականին, երբ Վան Գոգի ինստիտուտը հաստատեց, որ հենց այդ այգում է նկարված Վան Գոգի վերջին գործը, Սերլենժե ընտանիքը սկսեց ընդունել այցելուներին ամբողջ աշխարհից։ Այցելուները կարող են վճարել 8 եվրո և վայելել 30 րոպեանոց զբոսանք այգու տարածքով։







Բաց մի թողեք
Երեք ձայն Կաֆկայի շուրջ․ Կրքի սահմանն՝ այն տեղը․ Պատմվածք` փաստա-գեղարվեստական
Տարվա լավագույն ֆիլմերը՝ ըստ կինոլրագրողների
Մահացել է բրիտանական «The Cure» ռոք խմբի կիթառահար Փերի Բամոնթը․ Տեսանյութ՝ ամբողջական համերգ