12/01/2026

Իսլամական Հանրապետության դրոշի փոխարեն մինչհեղափոխության դրոշներ՝ Եվրոպայում Իրանի դեսպանատների մոտ. Լուսանկար

Գերմանիայում բնակվող մի խումբ իրանցիներ Մյունխենում երկրի հյուպատոսության մուտքի մոտ տեղադրել են Իրանի մինչհեղափոխության դրոշը՝ առյուծի և արևի պատկերով, հաղորդում է Iran International-ը։

Նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել նաև Եվրոպայի այլ երկրներում։ Այսպես. Սլովենիայում մի խումբ իրանցի ցուցարարներ նույն դրոշը կախել են Լյուբլյանայում Իրանի դեսպանատան մուտքի մոտ։ Մինչհեղափոխության դրոշ է բարձրացվել նաև Ստոկհոլմում Իրանի դիվանագիտական ​​​​ներկայացուցչության մուտքի մոտ։

Բացի դրանից, այս գիշեր իրանցի ցուցարարների խումբը ելել է Օսլոյում Իրանի դեսպանատան պատերն ի վեր և հանել Իսլամական Հանրապետության դրոշը։

Անցյալ շաբաթ Լոնդոնում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ իրանցի ցուցարարներից մեկը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Իրանի դեսպանատան մոտ հանել է Իսլամական Հանրապետության դրոշը և այն փոխարինել առյուծի և արևի պատկերով դրոշով։