Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, 16-ամյա բրիտանացի դերասան Օուեն Քուփերը, որը նկարահանվել է «Անցումային տարիք» ֆիլմում, հաղթել է երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասան անվանակարգում։
Ֆիլմը ճանաչվել է նաև որպես «Լավագույն մինի-սերիալ»։ Սթիվեն Գրեհեմը, որը խաղացել է հոր դերը նույն ֆիլմում, արժանացել է մինի-սերիալի լավագույն դերասանի մրցանակին։ Նա նաև համահեղինակել է սցենարը։
Լավագույն դերասանուհի մինի-սերիալում. հաղթել է Միշել Ուիլյամսը («Մեռնում եմ սեքսի համար»)։ Նա մարմնավորել է կրծքագեղձի քաղցկեղով ախտորոշված կնոջ, որը լքում է տասնհինգ տարվա ամուսնուն և սկսում է ուսումնասիրել իր սեռականությունը։
Ամերիկացի ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնը «Ոսկե գլոբուս» է ստացել «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն սցենար» անվանակարգերում՝ Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ «Ճակատամարտ ճակամարտի հետևից» ֆիլմի համար։ Ֆիլմը պատմում է ձախ ծայրահեղական խմբավորման նախկին անդամի մասին։
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» մրցանակի դափնեկիրը Ստելան Սկարսգարդն է, որը նկարահանվել է «Զգացմունքային արժեք» (Affeksjonsverdi) ֆիլմում։ Ֆիլմը պատմում է մի ժամանակ հայտնի կինոռեժիսորի և նրա չափահաս դուստրերի հետ հարաբերությունների մասին։
Տիյանա Թեյլորը «Ոսկե գլոբուս» է ստացել կանանց համար նախատեսված նույն անվանակարգում՝ «Ճակատամարտ ճակատամարտի հետևից» ֆիլմի համար։
«Քեյ փոփ – դևերի որսորդները» հաղթել է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։ Ֆիլմը պատմում է Huntrix քեկ-փոփ աղջիկների խմբի մասին, որի անդամները օգտագործում են իրենց ձայները՝ մարդկանց դևերից պաշտպանելու համար։
«Կինոստուդիան» Բևեռլի Հիլզում ճանաչվել է «Լավագույն կատակերգական սերիալ»։ Սեթ Ռոգենը («Կինոտուդիան») և Ջին Սմարթը («Խաբեություններ») հաղթող են ճանաչվել կատակերգական սերիալի լավագույն դերասան և դերասանուհի անվանակարգերում։






Բաց մի թողեք
Վիեննական ամանորյա գալա համերգը Երևանում․ ոճ, ավանդույթ, շունչ․ համեմատական Վիեննայի և Հայաստանի միջև
Նա բեմադրել էր իր առևանգումը. մի քանի զարմանալի պատմություն Ագաթա Քրիստիի մասին․ Լուսանկարներ
Grateful Dead ռոք խմբի հիմնադիրներից, կիթառահար Բոբ Ուեյրն է մահացել․ Լուսանկար, Տեսանյութ