Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ դիտարկում է այն մարդկանց թեկնածությունները, որոնք ապագայում կարող են զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը, սակայն կասկած է հայտնել, որ երկրի նախագահ կարող է կին դառնալ:
Այս մասին այսօր հայտնել է ԲելՏԱ պետական գործակալությունը։
«Ես կանանց անչափ հարգում եմ և ուրախ կլինեի, եթե գտնվեր այնպիսի կին, որը կարող էր հիմա նախագահ լինել», — ասել է Լուկաշենկոն:Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նախագահի գործը շատ ծանր է և հսկայական պատասխանատվություն է պահանջում:
Լուկաշենկոյի խոսքով՝ ինքը ուշադիր հետևում է պոտենցիալ փոխարինողներին, սակայն կարծում է, որ ոչ բոլորը կարող են համապատասխանել այդ պաշտոնին։ «Եթե դու նախագահի բնատուր որակներ չունես, Բելառուս մի՛ խցկվիր», – հայտարարել է նա։
Բելառուսի առաջնորդը հավելել է, որ ներկա միջազգային իրավիճակը նախագահից պահանջում է լինել վառոդի հոտ առած մարդ. «Դա իմ տեսակետն է։ Մարդու, որն անչափ հարգում է կանանց: Կինը բնության ստեղծագործությունն է: Բայց կարծում եմ` այսօր չի կարելի կնոջը նետել այդ «տաք թավայի» մեջ»:
Հավելենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994 թվականից։






Բաց մի թողեք
Սիրիայում կրկին թևածում է քաղաքացիական պատերազմի ուրվականը
Թուրքական երկնքում լիբիական ինքնաթիռը «արտաքին միջամտությա՞մբ» է խորտակվել
Իվանիշվիլին ազատվում է Միխայիլ Սահակաշվիլու «մռայլ ժամանակների ժառանգությունից»