Դավոսում սկսվել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությունը, որին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաստաթուղթը ստորագրել են 19 երկրի առաջնորդներ, ՀՀ վարչապետը, նաև մյուս հյուրերը, ապա Թրամփը հայտարարել է, որ Խաղաղության խորհուրդն արդեն պաշտոնապես հաստատված կազմակերպություն է, և ինքը կդառնա դրա նախագահը։
Թրամփը մինչ ստորագրումը ելույթ է ունեցել, խոսել իր՝ որպես «խաղաղություն բերող» նախագահ արած քայլերի մասին: Որպես օրինակներից մեկը նա նշել է հայ-ադրբեջանական կարգավորումը ևս:
«Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները դարձել են իմ ընկերները»,- ասել է Թրամփը:
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հրապարակել է լուսանկարներ կանոնադրության ստորագրման արարողությունից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում շփվել են Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ:
Այս Խաղաղության խորհուրդը Թրամփի՝ Գազայի հատվածը կառավարելու ծրագրի մի մասն է, սակայն քննարկվում է այն այլ թեժ կետերում, ինչպիսին է Ուկրաինան, ընդլայնելու հնարավորությունը:
Թրամփը ստեղծվող կառույցը բնութագրել է որպես կարգավիճակի առումով աննախադեպ՝ ընդգծելով, որ դա կլինի «երբևէ ստեղծված ամենահեղինակավոր խորհուրդը»։
Թրամփը առաջնորդների հետ շարքում նստած է եղել Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեջտեղում:







Բաց մի թողեք
Թրամփը շնորհակալություն է հայտնել Ալիեւին և Փաշինյանին, ԱՄՆ փոխնախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ․ Թրամփ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից հրաժարական է տվել