ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․ «Այսօր առավոտյան ՀՀ Ազգային Ժողովի 334 դահլիճը չտրամադրեցին ինձ և Էդգար Ղազարյանին, որ քննարկենք Կառավարության լեգիտիմության հարցը:
Թեև օրեր շարունակ պլանավորված էր, առավոտյան 9:31 ստացա գրություն, թե չենք կարող դահլիճ տրամադրել, քանի որ դահլիճը հոսանքազրկված է, կոյուղաջրերը լցվել են հոսանքի լարերի վրա:
Երբ տեսան մենք բոլորով հավաքվել ենք, 11:26 նոր գրություն ուղարկեցին,թ ե ԱԺ դահլիճներից մեկը ազատ է և ժամը 11:00-ի նիստը կարող եք անցկացնել այնտեղ:
Բայց մինչ այդ, ԱԺ Բաղրամյան մուտքի քաղաքացիների ընդունելության սրահում կազմակերպեցինք քննարկումը, որը բավականին լայն տարածում ունեցավ:
Մեր հանդիպումից մոտ մեկ ժամ հետո` ժամը 15:00-ին արձանագրեցինք, որ նույն 334 դահլիճում ընթանում է ՔՊ խմբակցության նիստը: Այսինքն՝ դահլիճի լարերի վրա կոյուղաջրերը լցվել էին միայն ընդդիմադիրների քննարկումը տապալելու համար:
Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Ալեն Սիմոնյանի պատկերացրած ժողովրդավարության մասին: Նա վախենում է ազատ խոսքից»:






Բաց մի թողեք
Ուղիղ․ Մայր Տաճարում կիրակնօրյա պատարագ է. Ի՞նչ տեղի կունենա այսօր․ Տեսանյութ
#Ուղիղ․ Փաշինյանը՝ շրջիկ խմբի հետ պատարագի Գառնիում․ Տեսանյութ
Մեր երկրին պետք է նոր՝ հինգերորդ ղեկավարի անուն․ Նարեկ Կարապետյան․ Տեսանյութ