Ակտաուի մոտակայքում տեղի ունեցած ադրբեջանական ինքնաթիռի ավիավթարի պատճառների մասին վարկածներ առաջ քաշելն այս պահին, երբ հետաքննություն է ընթանում, ճիշտ չէ։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ցանկացած միջադեպ պետք է հետաքննվի մասնագիտացված ավիացիոն իշխանությունների կողմից: Մենք պետք է սպասենք այս հետաքննության ավարտին: Սխալ կլինի նախաքննության եզրակացություններից առաջ ինչ-որ վարկածներ կառուցել, և մենք, իհարկե, դա չենք կարող անել, և ոչ ոք դա չպետք է անի»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոնհայտարարել է, որ Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Embraer 190 ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է:
Վերջին տվյալներով՝ ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել:






Բաց մի թողեք
Պուտինը զորահավաք է հայտարարել՝ ազգային փոքրամասնություններին քշելու են պատերազմ
Վաշինգտոնն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է Վենեսուելայի վրա հարձակման մասին
Թրամփը սպառնացել է Իրանին ավելի շատ հարվածներ հասցնել, եթե երկիրը վերսկսի իր միջուկային ծրագիրը