Օգոստոսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի, Կանզասի ադյուտանտ գեներալի տեղակալ, Կանզասի ցամաքային զորքերի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Քարլին Ուիլյամսի, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների ու բարձրաստիճան այլ զինվորականների հետ դիտարկել է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում անցկացվող «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը:
Բարձրաստիճան հյուրերը հետևել են գործնական վարժանքի ակտիվ փուլին:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Քվինը զրուցել է ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։
«Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։







Բաց մի թողեք
Մեր հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի. Քրիստինա Քվին
Արարատ Միրզոյանը հայտնել է՝ երբ կմեկնարկի TRIPP-ի շինարարությունը
ՆԳՆ հարթակով ցանկացած վայրից ու ցանկացած ժամի հնարավոր է կատարել մեքենայի վաճառք և գրանցում մի քանի րոպեում