Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2025 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը:Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.
10.06.2025 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու»
13.06.2025 թ. – «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն)
17.06.2025 թ. – «Մաթեմատիկա»
20.06.2025 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն»
24.06.2025 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
27.06.2025 թ. – «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»
Հաստատվել է նաև բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի 46 քննական կենտրոնների ցանկը՝ 17-ը՝ Երևանում և 29-ը՝ մարզերում։
Քննական կենտրոնների ցանկը՝ https://tinyurl.com/2fpubwca






Բաց մի թողեք
Գեղարքունիքի դպրոցներից մեկում ուսուցչուհին անընդհատ ֆիզիկական բռնության է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհու
Բաց նամակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին
Տավուշի մարզպետը դպրոցներում աշխատողների թիվը չգիտի