Թուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուչանիբեկ Օմուրալիը գտնվում է Վաշինգտոնում: Այդ մասին հայտնում է «Անադոլուն»:
Անցած օրերին Օմուրալիևը Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանատանը հանդիպել է ԱՄՆ-ում հավատարմագրված՝ ՔՊԿ մշտական և դիտորդ անդամների դեսպանների հետ: Քննարկումները նախագահել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը՝ որպես ԹՊԿ-ում նախագահող երկրի ներկայացուցիչ:
Օմուրալիևը հանդիպումներ է ունեցել նաեւ Վիրջինիա նահանգից Կոնգրեսի Ներկայացուցիչներ պալատի անդամ Քերոլ Մելերի, ինչպես նաև ամերիկյան «ուղեղային կենտրոնների» պատասխանատուների, վերլուծաբանական և լոբբիստական հաստատությունների ներկայացուցիչների հետ:
Օմուրալիևի ամերիկյան հանդիպումները և քննարկումներն անցել են «թուրքական աշխարհը Միացյալ Նահանգների բազմակողմանի ներկայացնելու, նրա աշխարհաքաղաքական կարեւորությունը հիմնավորելու և երկկողմ հարաբերությունները խթանելու» նպատակային կարգախոսով:
Կուչանիբեկ Օմուրալիևը ԹՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնում է 2022թ.-ից: Լինելով Ղրղըզստանի գյուղատնտեսական ինստիտուտի շրջանավարտ, հետխորհրդային շրջանում նա վերահաստատում է անցել ամերիկյան երկու և Հարավային Կորեայի պետական համալսարանում, մասնագիտացել կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրության հարցերում:
Օմուրալիևը նաև դիվանագիտական ներկայանալի փորձ ունի, նա Ղրղըզստանը ներկայացրել է Թուրքիայում և Իսրայելում:
ԹՊԿ մշտական անդամ են Թուրքիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղազախստանը և Ղրղըզստանը, դիտորդ՝ Հունգարիան և Թուրքմենստանը: Կազմակերպության վերջին երկու գագաթնաժողովներին, որ անցկացվել են Ադրբեջանում, հրավիրվել է նաև Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիոն գոտու «առաջնորդ» Էրսեն Թաթարը, որ, սակայն, «նախագահական ընտրություններում» պարտվել է:
Թուրքական պետությունների դեսպանների մակարդակով անցկացված միջոցառումն ակնհայտորեն նպատակ ունի Միացյալ Նահանգների աչքում ԹՊԿ-ն ներկայացնել որպես կայացած ինստիտուցիոնալ կառույց, որ միջազգային քաղաքականության մեջ կարող է վճռորոշ դերակատարություն ունենալ:
Թուրքական աշխարհի դեպի ԱՄՆ «հավասարությունը» որոշակի առումով կարելի է «ինքնապաշտպանական քայլ» համարել:
Եվրոպայում տեսակետ է ձևավորվել, որ Ուկրաինան «մարսելուց» հետո Ռուսաստանի «առաջին թիրախ կլինի Կենտրոնական Ասիան»: ՔՊԿ Գլխավոր քարտուղարը, հավանաբար, փորձել է Վաշինգտոնում «տրամադրություններ շոշափել»՝ արդյոք ռուս-ամերիկյան հավանական գործարքը տարածվո՞ւմ է Կենտրոնական Ասիայի վրա:
Ընդհանուր տպավորություն է, որ ՔՊԿ-ն Ռուսաստանի ճնշումներին դիմակայելու համար Վաշինգտոնից աջակցություն է ակնկալում: Բայց Միացյալ Նահանգները «թուրքական աշխարհ» նախագիծը պաշտպանո՞ւմ է:






Բաց մի թողեք
Թրամփը ԽՍՀՄ վերականգնման հիմքեր է ստեղծում Պուտինի համար․ Թերմացք
Իսրայելում մտավախություն ունեն Էրդողան – Թրամփ սիրախաղից, Հայաստանում՝ ոչ
Ալիևը փաստացի ոչ թե «անհարմարություն է ստեղծում» վարչապետ Նաթանյահուի համար, այլ մերժում է