Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով։
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, ժողովուրդների միջև խաղաղության, բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման, Ռուսաստանի և Հայաստանի մշակույթների մերձեցման և փոխադարձ հարստացման գործում ունեցած մեծ ավանդի համար Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Իշխան Սերժիկի Զաքարյանին պարգևատրել Բարեկամության շքանշանով», – նշված է ՌԴ նախագահի հրամանագրում։






Բաց մի թողեք
Ինչո՞ւ է տհաճ խոսակցականով մարդն ընտրվում պատգամավոր, համայնքապետ կամ նշանակվում նախարար
Իսրայելն ու Թուրքիան, ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա
Ալիևը, հավանաբար, կընդունի Պուտինի «խաղի կանոնները», այլ ելք ունի՞