02/01/2026

Վարդենիսում աղվեսը գյուղացու բակից գողացել է բադին․ Տեսանյութ

Վարդենիսում օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել։ Աղվեսը գյուղացու բակից գողացել է բադին։

Սակայն գյուղացիները նկատել են ու երբ փորձել են աղվեսի ձեռքից խլել բադին, աղվեսը թողել է բադի մարմինը, տանելով միայն գլուխը։

Գյուղացիները տեսանյութ տրամադրեցին և պատմեցին, որ սա առաջին դեպքը չէ։ Հատկապես ձմռան ամիսներին աղվեսներն ու գայլերը իջնում են գյուղեր ու վնասում ընտանի կենդանիներին։