Ուկրաինայի Գերագույն Ռադայում «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան արձագանքել է Վրաստանի մեղադրանքներին անբարյացակամ գործողությունների հետ կապված։
Նա Վրաստանի իշխանություններին անվանել է «կրեմլամետ» և թվարկել է պահանջներ հարաբերությունների կարգավորման համար։ Դրանք են՝ Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակում, Ռուսաստանի Դաշնության հետ ավիահաղորդակցության դադարեցում և Ռուսաստանի Դաշնությանը «պատժամիջոցներից խուսափելու» համար օգնության դադարեցում։
«Վրաստանի կրեմլամետ իշխանությունները «հարաբերությունների կարգավորման» համար մեր քաղաքացիներին արտահանձնելու որոշ պահանջներ են ներկայացնում։
Եթե իսկապես խոսքը նորմալացման մասին է, ապա դրա պլանը կա»,- գրել է Արախամիան։ Այնուհետև նա ներկայացրել է Սաակաշվիլիի, Ռուսաստանի Դաշնության հետ ավիահաղորդակցության և պատժամիջոցների շրջանցման մասին երեք կետերից կազմված պլան։ «Այդ դեպքում հարաբերությունների կարգավորումը հեշտ կլինի»,- հավելել է նա։






Բաց մի թողեք
Պուտինը զորահավաք է հայտարարել՝ ազգային փոքրամասնություններին քշելու են պատերազմ
Վաշինգտոնն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է Վենեսուելայի վրա հարձակման մասին
Թրամփը սպառնացել է Իրանին ավելի շատ հարվածներ հասցնել, եթե երկիրը վերսկսի իր միջուկային ծրագիրը