Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։
Ելույթ ունենալով Բիշքեկում Թուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովում՝ Էրդողանը խոսել է ղարաբաղյան վերջին պատերազմի մասին:
«Մենք հուսով ենք և ցանկանում ենք, որ Ադրբեջանի պատմական նվաճումները, որոնք ձեռք են բերվել նահատակների կյանքի գնով, ամրապնդվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ խաղաղության պայմանագրի ստորագրման միջոցով»,- ասել է Էրդողանը։






Բաց մի թողեք
Ինչո՞ւ է տհաճ խոսակցականով մարդն ընտրվում պատգամավոր, համայնքապետ կամ նշանակվում նախարար
Իսրայելն ու Թուրքիան, ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա
Ալիևը, հավանաբար, կընդունի Պուտինի «խաղի կանոնները», այլ ելք ունի՞