Բացառիկ տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում առկա լարվածությունները նոր փուլ են թեւակոխում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, արդեն երկար ժամանակ է, ինչ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ պատգամավոր Հայկ Սարգսյանի միջեւ խոր լարվածություն կա։
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները հայտնում են, որ Ալեն Սիմոնյանի դիրքերը կուսակցության ներսում այնքան են ամրապնդվել, որ շուտով նա կարող է հասնել Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելուն։ Ըստ նույն աղբյուրների՝ ՔՊ-ում այժմ նախընտրում են կանգնել ԱԺ նախագահի կողքին եւ, եթե անհրաժեշտ լինի, «զոհաբերել» Հայկ Սարգսյանին։

Այսպիսով՝ իշխող կուսակցությունում սպասվում են նոր զարգացումներ, որոնք կարող են լրջագույն ազդեցություն ունենալ ոչ միայն ներքին հարաբերությունների, այլեւ ՔՊ-ի քաղաքական կեցվածքի վրա»։






Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել